Շաքար պարունակող մթերքները զգալիորեն կրճատում են կյանքի տևողությունը և դառնում մի շարք անբուժելի հիվանդությունների պատճառ:
Ավստրալացի գիտնականները, սննդաբանները և բժիշկները կարծում են, որ շաքարը կարող է դառնալ մարդու առողջության համար թիվ 1 խնդիրը`առաջ անցնելով աղից և քաղցկեղածիններից:
Գիտնականների կարծիքով` շաքար պարունակող մթերքներից հրաժարվելը թույլ կտա ոչ միայն կորցնել ավելորդ կիլոգրամները, այլև զգալիորեն կբարելավի օրգանիզմը. շաքարից հրաժարվելը շատ դեպքում հանգեցնում է նաև աղողջության համար վնասակար քաղցրավենիքից հրաժարվելուն:

Գիտնականների խոսքով`շաքարի օգտագործումը նույնն է, ինչ թունավոր նյութերի զգալի դոզան, որն աննկատ կերպով վատացնում է մարդու առողջությունը:
Միևնույն ժամանակ գիտնականներն զգուշացնում են, որ շաքարից կտրուկ հրաժարումը կարող է օրգանիզմը սթրեսի ենթարկել: Ըստ նրանց՝ բնական կաթում լակտոզը ամենաավտանգ ածխաջրածինն է և կարելի է հանգիստ օգտագործել կերակրացանկում:







































