ԱՄՆ-ի Կապիտոլիումի ոստիկանությունը ձերբակալել է 87 ցուցարարի, ովքեր ցույց են կազմակերպել հաջակցություն ծրագրի, որի չեղարկման օգտին է հանդես գալիս երկրի նախագահ Դոնալդ Թրամփը:
Ցուցարարաները կողմ են DACA-ին՝ ծրագրին, որն արտաքսումից պաշտպանում է մարդկանց, որոնց անչափահաս տարիքում ապօրինաբար ԱՄՆ են տարել ծնողները:
#Developing @fox5dc: DACA Protesters now on the move on Capitol Hill. Marching around building grounds# pic.twitter.com/YG1QuwhvNA
— Tom Fitzgerald (@FitzFox5DC) March 5, 2018
Ոստիկանությունը հայտարարել է, որ ցուցարարներն արգելափակել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Ձերբակալվածների թվում կան նաև նրանք, ովքեր փորձել են մտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանի գրասենյակ:









































