Սինգապուրի ֆինանսական կազմակերպությունների 61%-ը անցել է հաճախորդների միջոցների պաշտպանության բիոմետրիկ համակարգին։

Պարզվում է, որ Սինգապուրը առաջին տեղում է այն երկրների շարքում, որոնք ներդնում են կամ արդեն ներդրել են ավանդների բիոմետրիկ պաշտպանության համակարգը։ Երկորդ տեղում Չինաստանն է, նրան հետևում են Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ–ն։ Սինգապուրի բանկերի 56%-ը նաև հայտարարել են, որ մատնահետքերով անձը հաստատելուց բացի, նրանք օգտագործում են նաև ձայնի վերլուծությունը։

Ձայնի օգնությամբ բանկի հաճախորդները կարող են տեղեկություն ստանալ իրենց հաշվի վերաբերյալ և փոխանցումներ կատարել։









































