Իսպանիայում աղբահավաքների գործադուլը տեղական ընկերություններին ստիպել է զիջումների գնալ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ավելի քան հազար աղբահավաքների աշխատանքից ազատելու և ևս 50 հազար աշխատակցի աշխատավարձերը կրճատելու՝ տեղական ընկերությունների ծրագրերի դեմ սկսված գործադուլը տևել է 13 օր: Այդ ընթացքում Մադրիդն ամբողջությամբ «պատվել էր աղբով»:
Արհմիությանը և գործատուներին հաջողվել է համաձայնության հասնել, ըստ որի՝ ընկերությունները հրաժարվում են աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու իրենց ծրագրերից, իսկ աշխատավարձի մակարդակը կսառեցվի մինչև 2017-ը: Դրա փոխարեն աղբահավաքները խոստացել են բարձրացնել արդյունավետությունը և վերադարձել են աշխատանքի:










































