Բրազիլական Ժուիսա դի Ֆորա համալսարանի հետազոտողները հաշվել են, թե Երկրի բնակիչներից ովքեր ավելի մեծ շանս ունեն փրկվելու զոմբի-ապոկալիպսիսի պայմաններում: Պարզվել է, որ ամենաանվտանգ դիրքում Հյուսիսային Կորեայի ժողովուրդն է:
Նման եզրահանգման համար ֆիզիկոսները մշակել են մոդել, որը ենթադրում է, որ զոմբիների սպառնալիքի դեպքում մարդկությանը կփրկեն զինվորականները: Գիտնականները ներկայացրել են հիպոթետիկ իրավիճակ, որում գոյություն ունեն հազար խաղաղ բնակիչներ և մեկ զոմբի, որից էլ սկսվում է վարակման շղթան:
Պարզվել է, որ այդքան թվաքանակով մարդկանց վտանգի մեջ գտնվելու դեպքում պահանջվում է նվազագույնը 47 կռվող: Ըդ որում, 100 զինվորականներից կազմված խումբը կփրկի խաղաղ բնակչության միայն 20 տոկոսին: Այժմ զոմբիների հնարավոր արշավանքի դեմ պայքարելու համար զինվորականների և քաղաքացիների ամենաօպտիմալ հարաբերակցությամբ կարող է պարծենալ Հյուսիսային Կորեան:









































