Վատ եղանակի հետևանքով առաջացած տրանսպորտային խնդիրների պատճառով դատարկվել են բազմաթիվ խանութներ, սրճարաններ, սպասարկման ոլորտի այլ ձեռնարկություններ:
Մեծ Բրիտանիայի բյուջեից օրական առնվազն մեկ միլիարդ ֆունտ (1.38 միլիարդ դոլար) է պակասում ցրտերի և ձյան պատճառով, գրում է The Observe թերթը:
Այսպիսով, անցած շաբաթվա երեք ամենացուրտ օրերին, միայն շինարարության ոլորտում, վնասը կազմել է 2 միլիարդ ֆունտ (2.76 միլիարդ դոլար):
EY ITEM Club- ի կանխատեսող խմբի գլխավոր տնտեսական խորհրդատու Հովարդ Արչերի խոսքով՝ հնարավոր է, որ 2018-ի առաջին եռամսյակում անբարենպաստ եղանակային պայմանները հանգեցնեն ՀՆԱ-ի նվազմանը՝ 0.1 տոկոսով, իսկ պահպանվելու դեպքում՝ 0.2 տոկոսով:










































