Ամերիկացի դերասան Չառլի Շինը հայտնի է ոչ միայն իր սկանդալային վարքով և նախկին կնոջ հետ վեճերով, այլ նաև անսպասելի շռայլություններով` հաղորդում է 7days.ru-ն:
Օրինակ՝ դերասանը հայրական զգացմունք է տածում Լինդսի Լոհանի հանդեպ և վերջերս մարել է նրա 100 հազար դոլարի պարտքը: Այնուհետև Շինը 75 հազար դոլար է տրամադրել տասնամյա աղջկա օնկոլոգիական հիվանդության բուժման համար:
Եվ այժմ Շինն արել է հերթական բարեգործական ժեստը` նվիրաբերելով 10 հազար դոլար էպիլեպսիայի դեմ պայքարի հիմնադրամին:









































