Բրիտանական Ռոչդեյլում գողերից ընդամենը 90 վայրկյան է պահանջվել 7-րդ սերիայի «խելացի» BMW-ն գողանալու համար: Հսկող տեսախցիկի տեսագրությունը հրապարակել է Daily Mail-ը:
Ավտոմեքենան հագեցած է եղել հասանելիության ինտելեկտուալ համակարգով: Գողերը գիշերը հատուկ սարքով կարողացել են որսալ սմարթ-բանալու ազդանշանը և մեքենան գողանալ: Կադրերում երևում է, որ հանցագործներից մեկը դռան դիմաց շարժում է պայուսակը, որում, ըստ ամենայնի, սարքն է:
Կորուստը պատահաբար հայտնաբերել են մոտ մեկ ժամ անց:








































