Քուվեյթի Al-Jarida թերթի հաղորդմամբ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվում է պատասխանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի զանգերին:
Պատճառն ԱՄՆ-ի և Իսրայելի անհամաձայնությունն է՝ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված: Հղում անելով «տեղեկատվական աղբյուրներին»՝ թերթը գրում է, որ Օբաման նախընտրում է, որ Նեթանյահուի հետ պետքարտուղար Ջոն Քերին խոսի:
Հրեական հասարակության ազդեցիկ անդամները փորձում են հարթել երկու երկրների նախագահների միջև եղած տարաձայնությունը:










































