Շուտով Դուբայի օդանավակայանում կհայտնվի ռոբոտ, որը կկարողանա հետևել կասկածի տեղիք տվող մարդկանց և զեկուցել նրանց գործողությունների մասին: Այս մասին հայտնում է Khaleej Times-ը: Դուբայի մաքսատունն արդեն թեստավորել է առաջին նման ռոբոտին, այն գործի կդրվի ժամանման տերմինալում:

«Դա անդրոիդ է: Այն ամբողջությամբ դեռ չի գործարկվել, բայց փորձնական փուլ է անցել օդանավակայաններում»,-հրատարակությանն ասել է Դուբայի մաքսատան ինովացիաների կենտրոնի մասնագետ Հալիդ ալ Զարունին: Նրա խոսքով՝ անդրոիդը կկարողանա ճանաչել դեմքերը, ինչպես նաև օժտված կլինի ռենտգենյան սքանավորման և ջերմային տեսողության կարողություններով:

Նա տեղեկատվություն կհավաքի ցանկացած կասկածելի վարքագծի վերաբերյալ և այն կփոխանցի հատուկ կենտրոն: Սպառնալիքների բացակայության դեպքում ռոբոտը պարզապես կողջունի ուղևորներին։







































