Մաքսիմ Գալկինը սկսել է իր տարիքին անհամապատասխան հագնվել: Վերջերս նա ոչ հաճելիորեն զարմացրել է իր երկրպագուներին «ջինսե տրիկոյով»՝ ինչպես դեռահաս: Այս մասին հայտնում է vladtime.ru-ն:
Գալկինը կոնֆերանսի է հրավիրված եղել «МУЗ-ТВ» հեռուստաալիքի լրագրողների հետ, որի ընթացքում քննարկվել է առաջիկա երաժշտական միջոցառումը: Սակայն երկրպագուներն ավելի շատ ուշադրություն են դարձրել Գալկինի արտաքին տեսքին, ով դեռահասի հագուստ է կրել:

Արտիստը չափազանց կիպ ջինս է կրել և կաշվե դարչնագույն վերարկու: Համացանցի օգտատերերը կարծում են, որ 41-ամյա Գալկինը պետք է վերանայի իր զգեստապահարանը և այլևս այդքան կիպ հագուստներ չկրի, որոնք բոլորովին չեն երիտասարդացնում և բավական տարօրինակ տեսք ունեն:







































