Կրիպտոարժույթներն օգտագործվում են անօրինական տարանցումների, մասնավորապես, թմրանյութերի գնման համար: Այս մասին հայտարարել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը:
Reddit սոցցանցում, պատասխանելով օգտատերերի հարցերին, միլիարդատերը նշել է, որ կրիպտոարժույթների գլխավոր բնութագիրը անանունությունն է, որն արժանիք չէ:
Կառավարությունները պետք Է հնարավորություն ունենան բացահայտելու փողերի լվացման, հարկերի վճարումից խուսափելու և ահաբեկչության ֆինանսավորման սխեմաները, ընդգծել է նա:
«Այդ տեխնոլոգիան ուղղակիորեն մեղսակից է մարդկանց զոհվելուն»,-ասել է Գեյթսը: Microsoft-ի հիմնադիրը հավելել է, որ կրիպտոարժույթները շատ ռիսկային են երկարաժամկետ ներդրումների համար։









































