Saturday, 04 07 2026
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը

Քաղաքական գործիչները առողջ ապրելակերպով չեն ապրում. Կարեն Ավագյան (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ով այսօր մասնակցում էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ կազմակերպված քաղաքական գործիչների և ուսանողների ֆուտբոլային խաղին:

– Պարոն Ավագյան, սա իսկապես ներկա քաղաքական գործիչների և ապագա քաղաքական գործիչների պայքա՞ր էր, կարծես թե դեռ չեն ուզում զիջել երիտասարդներին:

– Այդ բանաձևի հետ համաձայն չեմ, որովհետև խաղը ընկերական խաղ է և խորհրդանշում է երիտասարդություն, խաղը խորհրդանշում է առողջ ապրելակերպ, խորհրդանշում է սպորտ, այսինքն՝ մենք այս խաղով ուզում ենք այսօրվա սերնդին ցույց տալ, որ առողջ ապրելակերպը ճիշտ մոտեցում է, սպորտը ճիշտ մոտեցում է, և փաստացի մեր երիտասարդ քաղաքական գործիչներն իրենք էլ ապացուցում են, որ այս  տարիների ընթացքում չեն հեռացել առողջ ապրելակերպից և սպորտից: Սա ոչ թե հաղթանակի և պարտության խնդիր է, այլ սա ցուցադրական ընկերական խաղ է, և պետք է կարողանանք բոլոր բուհերում, բոլոր երիտասարդական կառույցներում տարածենք նման մոտեցումը:  Եթե մենք կարողանանք նման ապրելակերպը տարածել նաև մարզային կառույցներում, մարզային պաշտոնյաներն իրենց երիտասարդների հետ խաղան, տարբեր տեսակի ՀԿ-ներ իրենց ավագ սերնդի հետ խաղան, կստացվի, որ մենք նպատակին հասել ենք:

– Չե՞ք ընդունում, որ բացի ֆիզիկական առողջ ապրելակերպից, հոգևոր ապրելակերպ է պետք, որտեղ իրենց մեղքը ունեն քաղաքական գործիչները:

– Ամեն դեպքում առաջնահերթությունը ֆիզիկական  առողջությունն է, որովհետև եթե չլինի առողջություն, գիտելիք ստանալ, գիտելիք մատուցել շատ դժվար կլինի, և մենք շատ ենք կարևորում հենց ֆիզիկական առողջությունը: Առանց ֆիզիկական առողջության՝ մնացած խնդիրների մասին կարելի է խոսել, բայց միշտ ինչ-որ տեղդ կցավի: Պետք է ոչ մի տեղդ չցավա, որ մնացած ցավոտ տեղերից կարողանաս ցավին դարման գտնես:

– Կարծում եք՝ մեր քաղաքական գործիչներն առո՞ղջ ապրելակերպով են ապրում, երբ գրեթե միշտ ռեստորաններում են:

– Ես չեմ կարծում, որ առողջ ապրելակերպով են ապրում, որովհետև եթե լինեին այդպիսիք, մենք նման խաղի կարևորություն չէինք ունենա, այս խաղը նման մեծ նշանակություն չէր ունենա: Կրկնում եմ՝ մենք այս խաղով քարոզում ենք բոլորին, թե մեր երիտասարդ պաշտոնյաներին, թե եկող սերնդին, ովքեր այսօր ուսանողներ են:

– Պարոն Ավագյան, մի՞թե ավելի կարևոր խնդիրներ չկային: Երեկ, օրինակ, քաղաքացիները ՀՀԿ գրասենյակի դիմաց պահանջում էին իշխող կուսակցության պատգամավորներին մասնակցել ԱԺ արտահերթ նիստին`քննարկելու օրենքի կիրառության հետաձգման հարցը: Երեկ ՀՀԿ-ականները անգամ իրենց պարտքը չկատարեցին:

– Պարտքը չկատարելու հետ համաձայն չեմ, որովհետև մեր կոնկրետ խմբակցությունն է որոշում իր գործելաոճն ԱԺ-ում և ոչ երբեք այս կամ այն կառույցների թելադրանքը, իսկ ինչ վերաբերում է, թե ինչու ենք մենք սա առանձնացրել, սա ուղղակի միջոցառումների շարք է, որը նվիրված է  ուսանողության և երիտասարդության տոներին: Մենք հիմա կարող ենք շատ խնդիրներից խոսել, բայց որոնք չեն տեղավորվում կոնկրետ միջոցառման շրջանակում:

– Արդյո՞ք մեր իրականության մեջ ուսանողները, երիտասարդները կարող են իրենց տոնը լիարժեք տոնել:

– Ուսանողությունը  և երիտասարդությունը կարողանում է, և այս մեկ շաբաթվա ծրագրերի շարքը ցույց տվեց, որ մեր ուսանողությունը շատ լավ ուսանողություն է, մեր երիտասարդությունը շատ կարող երիտասարդություն է  և պատրաստ է դիմակայել ցանկացած մարտահրավերի:

– Որը պատրաստ է արտագաղթել ցանկացած հնարավորության դեպքում:

– Համաձայն չեմ Ձեզ հետ, սա առանձին թեմա է, և սրա պատճառները կարող են բազմաթիվ լինել, և ոչ մեկը, որ դուք ամեն կերպ կապեք քաղաքական խնդիրների հետ:

– Ի՞նչ եք անում դուք, որ մարդիկ չարտագաղթեն:

– Ամեն ինչ, ինչ աշխարհում հնարավոր է՝ մենք էլ ենք անում:

– Կոնկրետ Դուք ի՞նչ եք անում:

– Կոնկրետ երիտասարդությանը մենք կապում ենք երկրի հետ՝ իր մասնագիտությամբ, իր գիտելիքներով, իր  հայրենասիրության բոլոր դրսևորումներով, որը տեսնում ենք մեր զինծառայողների մոտ, ովքեր այսօր բանակում են, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր այսօր խրամատում են, դժվար թե դրսի մի կառույց իրեն համոզի, որ արտագաղթի: Իսկ արտագաղթման պատճառները շատ տարբեր են, կոնկրետ մեկը չէ:  Ամեն դեպքում ամեն ինչ պետք է արվի, և ձեզ էլ եմ խնդրում, որ եթե դուք էլ ձև գտնեք, որով  կկանգնեցնեք արտագաղթը, մենք էլ կմիանանք ձեր այդ մեխանիզմին:

– Կոնկրետ քանի՞ հոգու արտագաղթ եք Դուք կանխել:

– Կոնկրետ անհատների հետևից չենք ընկել, այլ ընդհանուր այն մոտեցումը, որը այսօր իրականցվում է  մեր կառույցի, հիմնադրամի կողմից, ՀՀԿ երիտասարդական կառույցի կողմից, դա քաղաքականություն է, դա քարոզ է, բայց թե ովքեր են հետևում այդ քաղաքականությանը, այլ խնդիր է: Ամեն դեպքում պետք է ամեն մեթոդ և մեխանիզմ գտնել, որ երիտասարդ սերունդը չբռնի գաղթի ճամփան, իսկ եթե բռնի էլ, ապա անպայման լավ կրթություն ստանալու համար, որ պիտանի  լինի մեր երկրին:

Կարեն Ավագյանը խաղին ստացավ դեղին քարտ

– Խաղի ընթացքում դեղին քարտ ստացաք:

– Անարդար էին դատում, ես փորձեցի բողոքիս ձայնը հնչեցնել, արժանացա դեղին քարտի:

– Մեր երկրում ամեն ինչ է անարդար, չե՞ք զգում:

– Չէ, չեմ զգում, կոնկրետ երբ եղավ անարդարություն, ես իմ բողոքի ձայնը այս պահին հնչեցրի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում