Gap հանրահայտ բրենդը գովազդի համար ընտրել է կերակրող մայրիկի։ Կրծքով կերակրող մայրը դարձել է Love by GapBody բազային հագուստի շարքի դեմքը։
Ապրանքանիշը հրապարակել է լուսանկարներն իր Instagram-ում՝ հերթական անգամ ցուցադրելով, որ հանրության մեջ կրծքով կերակրելը նորմալ երևույթ է։ Սոցցանցի օգտատերերն արշավին արձագանքել են աջակցության խոսքերով, իսկ շատերը հայտարարել են, որ ցանկանում են գնել մարզաշապիկը նույնիսկ չնայած այն բանին, որ իրենց երեխաները վաղուց արդեն մեծ են։
«Շնորհակալություն, Gap։ Եվ շնորհավորում եմ, հենց նոր վաստակեցիք ևս մեկ գնորդի»,-գրել է օգտատերերից մեկը։











































