ԱՄՆ-ն սպառնում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել՝ կոչ անելով հրաժարվել ռուսական C-400 զենիթա-հրթիռային համալիրների ձեռք բերումից:
Ինչպես հաղորդում է Haberturk թուրքական պարբերականը, հղում անելով Վաշինգտոնի աղբյուրին, սպիտակ տանը անհանգստացած են Մոսկվայի և Անկարայի գործարքով, ենթադրելով, որ զենիթա-հրթիռային համալիրի գործարքը «կարող է բացասաբար ազդել ՆԱՏՕ-ի հետ օպերատիվ համատեղելիությանը»: Ամերիկյան պաշտոնյան նաև նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է օգնել Թուրքիային «լավագույն այլընտրանքը գտնել հակաօդային պաշտպանության կարիքները բավարարելու համար»:

Ավելի վաղ, Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարել էր, որ Անկարան դեմ է սպառնալիքների լեզվին՝ C-400-ի ձեռք բերման կապակցությամբ:










































