Saturday, 04 07 2026
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ

«Սպիտակ» աշխատողներին ստիպում են գնալ «սև» դաշտ․ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները բողոքի ակցիաների կդիմեն

2018թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային նոր օրենսգրքով՝ գրանցված աշխատողների համար 150 հազար դրամից ավելի աշխատավարձ ստանալու դեպքում եկամտային հարկի դրույքաչափի բարձրացում է նախատեսվում: Հարկային նոր օրենսգրքով՝ մինչև 150 հազար դրամ գրանցված աշխատավարձի համար եկամտային հարկը կազմում է 23%, 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձի դեպքում եկամտային հարկը 28% է սահմանված, իսկ 2 միլիոն դրամից ավելի աշխատավարձի դեպքում՝ 36%:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Կարեն Վարդանյանի համոզմամբ՝ սրանով տնտեսության մեջ ավելանալու է ստվերը։

Նրա խոսքով՝ կառավարությունը փոխանակ օլիգարխների գործունեությունը հանի ստվերային դաշտից և նրանց ստիպի գալ «սպիտակ դաշտ», հակառակը՝ ստիպում է «սպիտակ դաշտում աշխատող մարդկանց գնալ սև դաշտ, այսինքն՝ ավելացնել ստվերը»։

Հարկային բեռի ավելացմամբ մտահոգ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները ստորագրահավաք են նախաձեռնել, որին արդեն 1000-ից ավելի մարդ է միացել: Այս ոլորտի ներկայացուցիչները չեն բացառում նաև, որ առաջիկայում բողոքի զանգվածային ակցիաների դիմեն:

Այս համատեքստում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Կարեն Վարդանյանը շեշտեց. «Կառավարությունը քաղաքական կառույց է, և նա հասկանում է միայն ուժային ճնշում, և եթե ներքևից եկող այդ ճնշումը չլինի, ապա կառավարությունը ոչինչ չի անի։ Եթե կազմակերպված և ճիշտ ձևով ճնշում լինի, և կառավարությունում էլ հասկանան այդ ճնշումը, ապա համոզված եմ, որ կառավարությունը կսակարկի, որովհետև կրկնում եմ՝ կառավարությունը հասկանում է միայն ճնշման ուժը և ստիպված կգնա միջազգային կառույցներին էլ կասի՝ ժողովուրդ, եթե ուզում եք, որ մենք շարունակենք մնալ իշխանության և մեզ այստեղից չհանեն-շպրտեն դուրս, ապա պետք է մենք ենթարկվենք այստեղի ճնշումներին և գնանք փոփոխությունների, իսկ այդ ժամանակ միջազգային կառույցները կասեն, թե ցույց տվեք տեսնենք, թե այդ գումարները որտեղից եք տալու, ու արդեն այս իշխանությունները ստիպված կլինեն իրենց օլիգարխների հետ համաձայնեցնել ու այդ օլիգարխների գումարներից այդ փողերը փակել»։

Նկատենք նաև, որ Հայաստանում ՏՏ ոլորտը գերակա ճյուղ է հռչակված: Ըստ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ այս ճյուղից է գոյանում ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսը: Վերջին տարիներին ոլորտում գրանցվել է միջինը 30 տոկոս աճ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում