Երևանում փետրվարի 25-ին Կիևյան կամրջից ինքնասպանության փորձ է կանխվել: 41-ամյա կինը բարձրացել է Կիևյան կամիջի վրա, անցել վտանգավոր եզրագիծը և սպառնացել նետվել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նա հայտնել է, որ հոգնել է կյանքից և ցանկանում է իրեն ցած նետել: Ոստիկանները մոտ 30 րոպե բանակցություններ են վարել կնոջ հետ և կարողացել են նրան համոզել, որպեսզի նա այդ ծայրահեղ քայլին չդիմի: Ոստիկաններին այդ կինը հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով է ցանկանում ինքնասպասն լինել:







































