Երուսաղեմի քաղաքապետարանը մտադիր Է ավելի քան 180 միլիոն դոլար բռնագանձել քաղաքում գտնվող քրիստոնեական եկեղեցիներից՝ որպես դրանց անշարժ գույքի հարկ: Այդ մասին հայտարարել է քաղաքագլուխ Նիր Բարքաթը:
Եկեղեցիների առաջնորդները քաղաքային իշխանություններին մեղադրել են բազմամյա «ստատուս-քվոյի» խախտման մեջ եւ, ի նշան բողոքի, ուխտավորների եւ զբոսաշրջիկների համար փակել են Տիրոջ դամբարանի տաճարը՝ քրիստոնեության գլխավոր սրբավայրերից մեկը, որը վեր Է խոյանում այն վայրում, որտեղ մահապատժի Է ենթարկվել, թաղվել եւ հարություն առել Հիսուսը: «Եկեղեցիներին պատկանող առեւտրային տարածքների պարտքերը գերազանցում են 650 միլիոն շեկելը (գրեթե 187 մլն դոլար – խմբ.):
Մենք այլեւս Երուսաղեմի բնակիչներից չենք պահանջելու կրել այդ բեռը եւ դրամատրել այդ վիթխարի պարտքը»,- ասված Է Բարքաթի հայտարարության մեջ, որը տարածել Է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Քաղաքային իշխանությունները քրիստոնեական եկեղեցիներից պահանջում են մունիցիպալ հարկեր վճարել ամբողջ անշարժ գույքի դիմաց, բացի անմիջականորեն եկեղեցիներից, եւ արդեն ձեռնամուխ են եղել հաշիվների կալանադրմանը՝ պահանջելով տուժանքներ նախորդ տարիների համար:









































