Քիմ Քարդաշյանը միլիոններ է ծախսում գեղեցիկ արտաքին տեսք ունենալու համար, սակայն դեմ չէ հարդարման միջոցների համար խնայողություններին:
Վերջերս նա խոստովանել է, որ օգտագործում է 10 դոլար արժողությամբ երիտասարդացնող քսուք, իսկ հիմա հայտարարել է, որ իր նախընտրած շամպունը 4 դոլար արժե:

Արդեն երկար տարիներ նա օգտագործում է Finesse Restore + Strengthen Moisturizing Shampoo շամպունը, որն արժե 4 դոլար: Քիմը վստահեցնում է, որ հարդարման միջոցներ ընտրելիս պետք է նախապատվությունը տալ ոչ թե բրենդին և գնին, այլ որակին:









































