Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում հսկայական կոկորդիլոսը գողանում է ձկնորսի որսը: Տեսագրությունը հրապարակվել է YouTube-ում:
Տղամարդը ձուկը հանում է ջրից և հանկարծ նկատում է, որ լճակի մյուս ծայրից արագորեն իրեն է մոտենում կոկորդիլոս: Ձկնորսը բղավում է՝ փորձելով վախեցնել կենդանուն, սակայն կենդանին լողում է դեպի ափը և որսը գողանում է հենց կարթից:









































