«Սասնա ծռերի» աջակիցներն այսօր փետրրվարի 21-ին, մեղադրող Պետրոս Պետրոսյանին ուղղված բողոքի ակցիա իրականացրեցին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։
Մինչեւ դատական նիստի սկսվելը «Սասնա ծռերի» աջակիցները «Թուրքը դու ես պետրոսիկ»,«Պավլիկը քո նման թուրքերին է սատկացրել», «Թուրքը դու ես ծախված», և նմանատիպ պաստառներով էին եկել նիստերի դահլիճ՝ նման կերպ իրենց բողոքն արտահայտելու մեղադրող Պետրոս Պետրոսյանի դեմ։
Նրանք բացականչում էին «Թուրքը դու ես, Պետրոս»։









































