Saturday, 04 07 2026
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018-ի հունվարին աճել է 10.2 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018 թվականի հունվարին 10.2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում:

Ընթացիկ տարվա առաջին ամսվա ցուցանիշներով շինարարության ոլորտում աճը կազմել է 19.7 տոկոս` 9 միլիարդ 333.7 միլիոն դրամ: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2018 թվականի հունվարի ցուցանիշը 7 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2017 թ. հունվարի համեմատ` այս տարի ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 15.2 տոկոսով` կազմելով 111 միլիարդ 444.8 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 0.4 տոկոսով` կազմելով 17 մլրդ 535.7 մլն դրամ:

Սպառողական գների ինդեքսը ընթացիկ տարվա հունվարին ավելացել է 2.7 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 5.2 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունն ավելացել է 17.3 տոկոսով և կազմել 157 միլիարդ 386.6 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 128 միլիարդ 254.6 միլիոն դրամ է, ինչը 13.9 տոկոսով ավելի է 2017-ի հունվարի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.2 տոկոսով (198 հազար 816 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 162 հազար 283 դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով 7.1 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում կազմել է 241 հազար 363 դրամ` աճելով 11.3 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2018-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 47.6 տոկոսով (504.2 միլիոն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 45.2 տոկոսով (176.7 մլն դոլար), իսկ ներմուծումը` 48.9 տոկոսով (327.5 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2018-ի հունվարին եղել է 482.40:

Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում