Իտալիայի Մոդենա քաղաքում բացվել է երկրում առաջին՝ երշիկի թանգարանը, գրում է Italia-ru-ն:
Musa անունով թանգարանը զբաղեցրել է 3 հարկ ու ունի 200 ք/մ տարածք: Դրանում ներկայացված են տեսանյութեր, երշիկների պատկերներ, տեքստային նկարագրություն՝ հետաքրքիր պատմություններով ու անգամ անեկդոտներով:
Առանձին ցուցադրություն է նվիրված այն մեխանիզմներին ու հին սարքերին, որոնց վրա աշխատել են իտալական ավանդական խոզապուխտի ու երշիկների վարպետները,:







































