Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն խորհրդարանում հանձնաժողովային նիստերի ժամանակ հայտարարել է այն մասին, որ երկրի կառավարությունը չի դիտարկում ԵՄ անդամակցության հայտի ներկայացումը։
Նա հավելել է, որ ներկա պահին Վրաստանի կառավարությունը կարծում է, որ այժմ անհամապատասխան ժամանակ է եվրաանդամակցության պաշտոնական հայտի ներկայացման համար, քանի որ ընթացակարգը որևէ արդյունք չի բերի։
Բացի այդ, Ջանելիձեն ընդգծել է, որ Վրաստանը կձգտի եվրաինտեգրման։









































