Saturday, 04 07 2026
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում

19/II/2008. Արյունոտ վերջաբան, որը Հայաստանից խլեց գարնան առաջին օրը

Ուղիղ տաս տարի առաջ` 2008թ-ի փետրվարի 19-ին, Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնք արյունոտ վերջաբան ունեցան` գարնան առաջին օրը խլելով Հայաստանի տաս քաղաքացիների կյանքեր: 2005թ-ի սահմանադրական հանրաքվեից ու հատկապես 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո թվում էր` ընդդիմությունը ջախջախված է քաղաքական և բարոյական տեսանկյունից ու որևէ մեկը 2008-ի նախագահական ընտրություններից անակնկալ, ինտրիգ չէր սպասում: Եթե նույնիսկ կար որոշակի ինտրիգ, անորոշություն, լարվածություն, ապա դա պայմանավորված չէր իշխանություն- ընդդիմություն հարաբերություններով և թաքնված էր համակարգի, իշխանության ներսում: Ռոբերտ Քոչարյանը նախագահական նստավայրը լքելուց հետո, իր իսկ հրապարակային խոստովանությամբ, չէր պատրաստվում դառնալ «երիտասարդ թոշակառու» և ժառանգորդի կարգավիճակում տեսնում էր ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին, ով ամբողջությամբ գտնվում էր նրա վերահսկողության տակ:

Մյուս կողմից` Անդրանիկ Մարգարյանի անակնկալ մահից հետո Սերժ Սարգսյանը դարձել էր վարչապետ և ՀՀԿ նախագահ ու 2007-ի խորհրդարանական ընտրություններում լավագույնս օգտագործեց պետական մեքենայի ռեսուրսները` համոզիչ հաղթանակ ապահովելով ՀՀԿ-ի համար ընդդիմության ինստիտուցիոնալ ճգնաժամի, բարոյալքության, իշխանության այլ կենտրոնների անարդյունավետ դիմադրության համատեքստում: Սա Սերժ Սարգսյանի նախագահության քաղաքական հայտն էր և կարելի է նույնիսկ արձանագրել, որ 2007-ի մայիսի խորհրդարանական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը դարձավ իշխանության փաստացի կրողը: Խորհրդարանական ընտրությունները կատարյալ ֆիասկո արձանագրեցին այդ թվերի մագիստրալ ընդդիմություն համարվող «Արդարություն» դաշինքի կուսակցությունների համար, որոնք ընտրություններին մասնակցեցին առանձին-առանձին: Խորհրդարանում հայտնված «Ժառանգություն» կուսակցությունն որևէ չափանիշով չէր համապատասխանում իրական այլընտրանքի կարգավիճակին:

Մի խոսքով` խայտաբղետ և թույլ ընդդիմությունը չուներ ռեստավրացիայի ներքին ռեսուրս և, եթե 2007-ի աշնանը քաղաքականություն չվերառադնար առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ կտաներ` նույնիսկ առանց քարոզարշավ անցկացնելու: Տեր-Պետրոսյանի վերադարձը ֆենոմենալ ստացվեց, դարձավ իսկական քաղաքական նոգդաուն իշխանությունների համար: Նույնիսկ առաջին նախագահի ամենահավատարիմ կողմնակիցները չէին կարող հավատալ, որ նրան կհաջողվի քսան տարի հետո երկրորդ անգամ գլխավորել համաժողովրդական շարժում, որն իշխանությանը կհաղթի անգամ ռեսուրսսյին պայքարի մակարդակում` վերջինիս թողելով կրակոցների, բիրտ ուժի, սպանությունների և ձերբակալությունների հույսին:

Առաջիկա օրերին դեռ առիթ կունենանք հանգամանալից անդրադառնալ այն հարցերին, թե ինչու Սերժ Սարգսյանի թիմն այդքան ապաշնորհ գտնվեց վարչական ռեսուրսի օգտագործման հարցում կամ` ինչպես պատահեց, որ Տեր-Պետրոսյանը, ձևավորելով հուժկու համազգային շարժում, չկարողացավ դրա շուրջ ապահովել միջազգային բարենպաստ համատեքստ:

Ակնհայտ է մի բան, որ փետրվարի 19-ի ընտրություններում Սերժ Սարգսյանի պաշտոնապես ազդարարված հաղթանակը ավելի հուժկու դարձրեց համաժողովրդական շարժումը, որը կաթվածահար էր արել պետական համակարգը, ուժային կառույցները և վերածվելու էր հեղափոխության, եթե չլիներ Մարտի 1-ի սպանդը: Մարտի 1-ը իշխանությունից հեռացող Ռոբերտ Քոչարյանի հաշվեհարդարն էր Հայաստանի հասարակության նկատմամբ, նաև ականը, որը դրվում էր Սերժ Սարգսյանի իշխանության հիմքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում