Բրիտանացի լեզվաբանը վերլուծության է ենթարկել մի քանի հարյուր ժողովրդական հեքիաթներ, որոնք ավանդաբար համարվում են նման «Կարմիր գլխարկ»-ին: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Կազմելով «էվոլյուցիայի ծառը»՝ նա պարզել է, որ դրա «նախնին» եղել է Գայլի և այծերի մասին միջնադարյան հեքիաթը:
Ջամշիդ Թեհրանին հեքիաթը համեմատել է 58 ժամանակակից տարբերակների հետ և հայտնաբերել 72 առանցքային նշան, ինչպես, օրինակ, հեքիաթում գլխավոր հերոսի և նրա հակառակորդի կերպարը:








































