Հնդկաստանի Գերագույն դատարանը վերջ է դրել երկրի հարավային Կավերի գետի ջուրը բաշխելու երկդարյա վեճին: Այս մասին հայտնում է CNN-ը:
Ջրին հավակնում էին 3 նահանգներ՝ Կարնատական, Տամիլնադը և Կերալան, նաև Պոնդիչերի միութենական տարածքը:
Դատարանի վճռով 15 տարով սահմանվել է ջրի ֆիքսված ծավալ, որ կարող են օգտագործել շրջանները:
Կարնատական ավելի շատ ջուր կստանա՝ 8,1 մլրդ խմ, Տամիլնադը՝ ավելի պակաս՝ 5 մլրդ խմ: Կերալան և Պոնդիչերի նախկինի պես 850 մլն և 200 մլն խմ կստանան համապատասխանաբար:
Որոշվել է հատուկ մարմին ստեղծել, որը կհետևի Կավերիի ջրի բաշխմանը:
475-կիլոմետրանոց գետը սկիզբ է առնում Կարնատակայում, հոսում է Տամիլնադով և թափվում է Բենգալյան ծոցը:









































