ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը տհաճ է համարում մի քանի օր առաջ Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած սկանդալային միջադեպը:
«Տհաճ է, չի կարելի որևէ մարմնի մակարդակն իջեցնել կեղտաջրերի ու քաշքշուկի մակարդակի: Դրանից լավ հոտ չի գալիս»,- ասաց Քոչարյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:







































