Time ամսագիրը կազմել է 2013-ի ամենաազդեցիկ դեռահասների վարկանիշային աղյուսակը: Այն գլխավորում է նորզելանդացի 17-ամյա երգչուհի Լորդեն, ով արագ քայլերով նվաճում է ամերիկյան բեմահարթակը (Էլլա Յելիխ-Օ՝Քոննոր):

Երկրորդ տեղում է նորզելանդացի 16-ամյա պրոֆեսիոնալ գոլֆիստ Լիդիա Կոն, ով ծնունդով Հարավային Կորեայից է:

Հաջորդը 18-ամյա Նիք Դ՝Ալիոիսոն է, ում լուրերի ընթերցման և ամփոփման Summerly հավելվածն այս տարվա մարտին 30 մլն դոլարով գնել էր Yahoo ընկերությունը:

Նրան հաջորդում է 8-ամյա լողորդ Միսսի Ֆրենկլինը: 2012-ի Օլիմպիադային նա 6 ոսկի մեդալ էր նվաճել:

Առաջին տասնյակում է նաև Նյու Յորքի նորընտիր քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի որդին՝ Դանթեն, ով դարձել է նորաձևության պատվիրակ: Նա մասնակցել է հայրիկի քարոզարշավին: Դանթեն նույնիկ գրավել է Օբամայի ուշադրությունը, ով խոստովանել է, որ 1978-ին նման սանրվածք ուներ:

Տասնյակում է նաև 16-ամյա պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզային:

Տասնյակը եզրափակում է Օբամայի ավագ դուստրը՝ 15-ամյա Մալիան:











































