Արքայազն Հարրիի և «Ֆորսմաժորներ» սերիալի դերասանուհի Մեգան Մարքլի հարսանիքին կերգի բրիտանացի երգիչ Էդ Շիրանը, ով MTV Video Music Awards-ի վարկածով դարձել է տարվա երաժիշտ։ Այս մասին հայտնում է US Magazine-ը՝ հղում անելով աղբյուրին։

Պարբերականի հաղորդմամբ՝ արքայազնն անձամբ է դիմել կատարողին համապատասխան խնդրանքով։

Հայտնի է, որ երգիչն ընկերություն է անում արքայազն Հարրիի զարմուհու՝ արքայադուստր Բեատրիսի հետ։










































