Wednesday, 24 06 2026
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ

Ղարաբաղյան ճակատում վիճակը պայթյունավտանգ է. կողմերից մեկը արմատապես փոխում է իր դիրքորոշումը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Համանախագահների տարածած հաղորդագրությունը բավականին հեշտ «ընթեռնելի» է: Այն ամբողջությամբ արտահայտում է ներկայումս կողմերում տիրող տրամադրությունները, քաղաքական իրավիճակը, դրությունը շփման գծում, բանակցությունների հրամայականը: Ես կարծում եմ, որ որոշ դրական նոտա կա այս հաղորդագրությունում, քանի որ համանախագահները խոսում են զոհի մասին, իրավիճակի մասին շփման գծում, սպառնալիք պարունակող հայտարարությունները դադարեցնելու մասին և ընտրական շրջանի մասին:

Իհարկե, հայտարարությունը հասցեական չէր, որը շատերը քննադատում են, իսկ շատերն էլ ռացիոնալ բանակցային գործընթաց են որակում: Այնուամենայնիվ, ես այս մոտեցումը դրական եմ գնահատում, քանի որ նույնիսկ այսպես հասցեատերերն ուղերձի ուղղությունը կընկալեն, այլ հարց է, որ այն հաշվի չի առնվի, ինչպես մյուս բոլոր հորդորները, որոնք անում են համանախագահները»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հաղորդագրությանը:

Իր հերթին՝ ռուս քաղաքագետ Լուկիանովն ասել է, որ այլևս դժվար է ինչ-որ բան մեկնաբանել, քանի որ ոչինչ չի կատարվում, ամենավտանգավորը, փաստորեն, հենց դա է:

«Երբ կա հակամարտություն, չլուծված խնդիրներ, և ոչինչ չի կատարվում այդ ամենի շուրջ, այն պայթում է: Պետք է հասկանալ նաև դիվանագետներին, երկար հանդիպումներից հետո ձեռք են բերվում պայմանավորվածություններ, որից հետո կողմերից մեկը որոշում է արմատապես փոխել իր դիրքորոշումը, սկսում է այլ շեշտադրումներ անել, ինչպես Երևանը գրավելն է, ինչպես անակնկալ ընտրություններն են, դժվար է այս իրավիճակում անընդհատ արդյունք արձանագրել, դա գրեթե անհնար է»,- ասել է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում