Wednesday, 24 06 2026
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները

Գերմանիայում ՀՀ դեսպանը հարցազրույց է տվել միակ անկախ հրեական պարբերականին

Լույս է տեսել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ծավալուն հարցազրույցը Գերմանիայի միակ անկախ հրեական «JÜDISCHE RUNDSCHAU» պարբերականին, որում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային տարբեր գործընթացների առնչությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Անդրադառնալով Հայաստան-Իսրայել հարաբերություններում տեղի ունեցած վերջին զարգացումներին և ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի` 2017թ. Իսրայել կատարած պաշտոնական այցի արդյունքներին` ՀՀ դեսպանը նշել է, որ առկա է երկկողմ պատրաստակամություն առավել խորացնելու հարաբերությունները ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ զբոսաշրջության, գյուղատնտեսության, գիտության և մշակույթի ոլորտներում: Հայաստանի և Իսրայելի միջև վերջին շրջանում բարձր մակարդակով շփումների ակտիվացման արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ այդ ուղղությամբ:

Երկու երկրներում մեծ դեր է ունի հիշողության քաղաքականության մշակույթը` պայմանավորված երկու ժողովուրդների ցեղասպանություն վերապրելու պատմությամբ և հոծ սփյուռքի առկայությամբ:

«Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների դեմ պետք է միասնաբար պայքարել: Ցեղասպանության կամ Շոահի սարսափի միջով անցած հայ և հրեա ժողովուրդների բարոյական պարտքն է լինել այդ պայքարի առաջնամարտիկը` որպեսզի այլևս չկրկնվի այն ինչ եղել է»:

Անդրադառնալովլով հայ-իրանական հարաբերություններին դեսպան Սմբատյանը նշել է, որ Հայաստանն առաջին երկրներից մեկն էր, որ ողջունել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը, որի կյանքի կոչման արդյունքում վերացվել են նաև հայ-իրանական հարաբերությունների առևտրատնտեսական ներուժի օգտագործման համար սահմանափակում հանդիսացող միջազգային պատժամիջոցները: Ավելին, երկու երկրներն արդեն իսկ մշակում և կյանքի են կոչում տարածաշրջանային նոր նախագծեր:

Հայաստան-Ռուսաստան ԵԱՏՄ անդամ լինելու և հայ-ռուսաստանյան հարաբերությունների վերաբերյալ թղթակցի հարցին ի պատասխան՝ դեսպան Սմբատյանը նշել է. «Իրավամբ, Հայաստանը և Ռուսաստանը նույն տնտեսական միության անդամ են: Ռուսաստանը մեր հիմնական առևտրային գործընկերներն է և Հայաստանի տենտեսությունում գլխավոր ներդրողներն է: Սակայն որպես ռազմավարական գործընկերներ` մեր երկկողմ օրակարգը ներառում է համագործակցության բազմաթիվ ոլորտներ, որում մեծ է նաև Ռուսաստանի հայ համայնքի դերակատարությունը: Հայաստանը նաև բարձր է գնահատում Ռուսաստանի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի միջնորդական ջանքերը` ուղղված տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը»:

Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման առնչությամբ դեսպան Սմբատյանն այն կարևորել է և նշել, որ լինելով ԵԱՏՄ անդամ` Հայաստանը կարող է դառնալ ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն միմյանց կապող կամուրջը, և այդ մասին են խոսում Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները ու որպես օրինակ մատնանշում Հայաստանը:

Սիրիական ճգնաժամի համատեքստում դեսպանն ընդգծել է, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի Սիրիայի հասարակության բոլոր շերտերի միջև երկխոսության արդյունքում: Իսկ միջազգային հանրության ջանքերը պետք է նախևառաջ ուղղված լինեն Մերձավոր Արևելքի ազգային և կրոնական բազմազանության խճանկարին, որին մաս է կազմում նաև հայ ժողովուրդը, սպառնացող գործոնների վերացմանը:

Միգրացիոն հոսքերի հետ տարբեր հասարակություններում աճող վախի մթնոլորտին վերաբերող հարցի համատեքստում ՀՀ դեսպանն ընդգծել է, որ փախստականների հոսքը չէ, որ վտանգ է ներկայացնում, այլ մեր տարածաշրջանում ԴԱԵՇ-ի գործելաոճի խրախուսումը` մասնավորապես ազգային և կրոնական հողի վրա թիրախավորման և հրապարակային գլխատումների: Մեր արևելյան հարևան պետության բազմաթիվ քաղաքացիներ հարում են ԴԱԵՇ-ին, համալրում այս և այլ ահաբեկչական կազմավորումների շարքերը։ Ահաբեկիչների մի մասը սկսել են վերադառնալ, իրենց հետ բերելով ապակայունության պոտենցիալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում