Մինչ ուշադրության կենտրոնում են ապրիլյան սպասվող ներքաղաքական կամ, ավելի ճիշտ կլինի թերևս ասել, ներիշխանական զարգացումները, քաղաքական որոշ ուժեր փորձում են դրան զուգընթաց քարտեզագրել 2022թ-ի խորհրդարանական ընտրության հետ կապված իրենց պատկերացնումները։ «Ծառուկյան» դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը միաբերան պնդում են, որ ռեյտինգային ընտրակարգը պետք է փոխարինել դասական համամասնական ընտրակարգով։ Ակնհայտ է, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը 2017-2018 մրցափուլում իրենց համարում են Հանրապետականից պարտված և դիրքավորվում են հաջորդ ընտրություններին ընդառաջ։ Ապրիլը քաղաքական պայքարի վե՞րջ, թե՞ սկիզբ։ Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը «Գլխավոր պատճառ» հաղորդման շրջանակներում զրուցել է քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի հետ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։








































