Ամերիկյան NASA ավիատիեզերական գործակալությունը լուսանկար է հրապարակել, որում երևում է Կասպից ծովում կատարվող բացառիկ երևույթ. այն կոչվում է «կաթնային հողմապտույտ»: Այդ մասին տեղեկացնում է life.ru-ն:
Ինչպես ասվում է գործակալության հաղորդագրության մեջ՝ երևույթը բնութագրվում է նրանով, որ քամին խառնում է ջուրը մակերեսի վրա, ինչպես նաև բարձրացնում կուտակումների ընդերքից: Դա կաթնային երանգ է հաղորդում ծովի ափամերձ հատվածներին:
Լուսանկարն արվել է MODIS սպեկտրոդիոմետրի կողմից, «Թերրա» տիեզերական սարքից:









































