Ուկրաինայի մասնակցությունը եվրասիական միացյալ տնտեսական տարածքին ապահովում է ինտեգրացիոն էֆեկտի մոտ մեկ քառորդը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ մեջբերելով Ռուսաստանի նախագահի խոհրդական Սերգեյ Գլազևի խոսքերը:
«Ամբողջ ինտեգրացիոն էֆեկտը մինչև 2030 թ. կհասնի 1,1 տրիլիոն դոլարի, որը կազմում են հավելյալ արտադրված ապրանքները և ծառայությունները: Եթե Ուկրաինան չմասնակցի, նշանակում է այդ թվից պետք է հանել մոտ 250-300 միլիարդ դոլար»,- ասել է նա:
Գլազևի կարծիքով՝ Ուկրաինայի ինտեգրացիան ԵՄ-ին անհնար է դարձնում այդ երկրի մասնակցությունը միասնական եվրասիական տնտեսական տարածքին:
Ուկրաինան մտադիր է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը կնքել նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում:







































