Fox հեռուստաալիքը եթեր կհեռարձակի 10 սերիայից բաղկացած «Էվերեստ» էքշըն-դրաման, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Deadline կայքին:
Սերիալը կպատմի Էվերեստը նվաճել փորձող մի խումբ ալպինիստների մասին: «Էվերեստի» գաղափարի հեղինակը Ջեֆրի Լիբերն է, որը նախկինում մասնակցել է «Կենդանի մնալ», «Անհրաժեշտ դաժանություն» և «Փեն Ամերիկան» սերիալների ստեղծման աշխատանքներին:
Ի սկզբանե Լիբերը շահագրգռված էր լիամետրաժ ֆիլմ նկարահանել, սակայն ավելի ուշ որոշել է, որ պատմությունը մեկ ֆիլմով չի կարող ներկայացնել: Նախագծի վրա աշխատելու ժամանակ Լիբերը խորհրդակցել է լեռան գագաթը նվաճած ալպինիստների հետ:
Թե երբ «Էվերեստը» եթեր կհեռարձակվի՝ հայտնի չէ: Եթե առաջին սեզոնը հաջողակ լինի, Fox-ը կարող է երկարացնել սերիալը:
Իրական փաստերի վրա հիմնված մեկ այլ «Էվերեստ» մշակվում է Universal ստուդիայի կողմից: Այս ֆիլմում խոսքը մի խումբ ալպինիստների մասին է, ովքեր 1996 թվականին ուժեղ ձնաբքի մեջ էին հայտնվել:







































