Հրազդան գետի ջրում որակական առումով փոփոխություններ չեն հայտնաբերվել: Այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք հետ զրույցում ասել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը՝ անդրադառնալով օրերս Հրազդան գետ թափվող կասկածելի զանգվածի մասին ահազանգին:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Վահե Ավետիս անունով օգտատերը ֆեյսբուք սոցիալական ցանցում ահազանգել էր Հրազդան գետ թափվող կասկածելի զանգվածի մասին:
Համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնի տվյալների` Հրազդան գետը Հայաստանի ամենաղտոտված գետերից մեկն է:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։









































