Ցանկացած հայտնի անձ, բնականաբար, ամեն օր երեկոյան զգեստեր և բարձրակրունկներ չի կրում, սակայն նույնիսկ գնումների գնալիս, կերպարը պետք է ոճային լինի՝ չնայած հասարակ լինելուն։


Ինչպես երևում է՝ Քենդալ Ջեններն այդ տեսակետի հետ համաձայն չէ։ Աշխարհի ամենաբաձր վարձատրվող մոդելը հայտնի բրենդի շնորհանդեսի է գնացել մարզական հագուսստով։ Սակայն այստեղ ուշադրություն է գրավում ոչ այնքան մարզական հագուստը, որքան դրա հետ համադրված բարձրակրունկները։

22-ամյա մոդելի հագուկապը տարօրինակ է թվացել շատերին, սակայն չի բացառվում, որ նա կդառնա հաջորդ սեզոնի թրենդ թելադրող, և նրա հագուստները կպատճենվեն, այդ թվում անհաջող թվացող այս մեկը։












































