Wednesday, 24 06 2026
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները

Վարչապետին ներկայացվել են մշակույթի նախարարության 2017 թ. գործունեության արդյունքներն ու 2018 թ. անելիքները

Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 8-ին այցելել է ՀՀ մշակույթի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Արմեն Ամիրյանը տեղեկություն է ներկայացրել 2017 թ. մշակույթի նախարարության կողմից իրականացված միջոցառումների մասին, մասնավորապես առանձնացնելով Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված «Արարում» խորագրով ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում, որը Հայաստանի մասշտաբով ռեկորդային այցելություններ է ապահովել՝ 46207 այցելու. 1 ամսվա ընթացքում պատկերասրահի եկամուտը կազմել է շուրջ 15 մլն դրամ (2016 թ. պատկերասրահի տարեկան եկամուտն է եղել 15 մլն դրամ): Կազմակերպվել են «Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեն և «Music Drive Fest» երաժշտական առաջին միջազգային ռոք-փառատոնը: Հիմնադրվել է «Ծիծեռնակ»
ազգային երաժշտական առաջին մրցանակաբաշխությունը: Կազմակերպվել է ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերի հանրահռչակման 4 փառատոն, ապրիլի 24-ին կազմավորվել է և Երևանում համերգ է ունեցել Համահայկական նվագախումբը: Տեղի է ունեցել Հայ-վրացական գեղարվեստական ճամբարը՝ Հայաստանի և Վրաստանի պատանի երաժիշտների համար, «Ջոն Մալկովիչը Հայաստանում» ծրագիրը: Կայացել է «Ահեղ դատաստան» մուլտիմեդիա ներկայացման առաջնախաղը՝ օպերային թատրոնի կողմից եվրոպական թատրոններից ձեռք է բերված վիրտուալ դեկորացիաների համակարգի հիման վրա: Ստեղծվել է հայ-իրանական առաջին լիամետրաժ ֆիլմը, Թեհրանի ազգային թանգարանում տեղի է ունեցել «Հայաստան և Իրան. հողի հիշողություն» ցուցահանդեսը: 2 միջոցառումն էլ լայն արձագանք են գտել և մինչ օրս այցելուների մեծ հոսք ունեն: Իրականացվել է «Մշակութային կանգառ» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի ու Արցախի 111 համայնքում և ՀՀ ԶՈՒ զորամասերում կազմակերպվել է 426 մշակութային միջոցառում. ծրագիրը շարունակվելու է նաև 2018 թ.:

Մեկնարկել է միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ստեղծման և ներդրման գործընթացը (անցկացվել է մրցույթ). նախատեսվում է 3 ամսից համակարգը ներդնել Երևանում, 7 ամսից՝ ողջ հանրապետությունում: 13 թանգարան ստեղծել է հուշանվերների նոր տեսականի, գործարկվել է Հայաստանի ազգային պատկերասրահի առցանց խանութը: Կազմակերպվել է ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերի հանրահռչակման 4 փառատոն, ընդլայնվել է գրավաճառ ցանցը՝ նոր գրախանութների ստեղծմամբ և շարժական գրախանութների (գրաբուսների) գործարկմամբ: Իրականացվել են օրենսդրական դաշտի կատարելագործման աշխատանքներ:

Մշակույթի նախարարի խոսքով՝ 2017 թ. ոլորտում իրականացվել է 2 782 591 ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում. մասնավոր ներդրումը կազմել է 2 680012 ԱՄՆ դոլար, պետական համաֆինանսավորումը՝ 102 579 ԱՄՆ դոլար: Մասնավորապես, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներդրվել է ներկայացումների էլեկտրոնային տարբերակի ցուցադրման համակարգ, ստեղծվել են գինու պատմության թանգարան, ժամանակակից ձևաչափով գրախանութ և «CINEMA» կինոդերասանի կենտրոն-ստուդիա, իրականացվել են «Շրջիկ կինոթատրոն», Հ. Թումանյանի տուն-թանգարանի ենթակառուցվածքների արդիականացման, Տիկնիկների թանգարանի ստեղծման, «Աուդիոգիդ բջջային հավելված» ծրագրերը, տեխնիկապես վերազինվել է Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներդրվել է արևային ֆոտովոլտային համակարգ, իրականացվել են հուշարձանների վերականգնման, ամրակայման, պեղման աշխատանքներ:

Արմեն Ամիրյանի խոսքով՝ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության 68 ՊՈԱԿ-ների համախառն եկամուտները 2017թ. գրանցել են աճի կայուն տեմպեր՝ կազմելով 1 748 537.8 հազ. դրամ՝ 2016 թ. 1 331 849.7 հազ. դրամի դիմաց:

2018 թ. նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական միջոցառումները՝ նոր թանգարանների բացում, Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոնի բացում, Միասնական երգչախմբի և Համահայկական նվագախմբի համերգներ, Մայիսյան հերոսամարտի և Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի ցուցադրություն, «Գորիսը՝ 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք», Պարի համահայկական փառատոն, Կոմիտաս փառատոն, գիտաժողով, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում քաղաքակրթական ցուցահանդեսի բացում, գրավաճառ ցանցի ընդլայնում և այլն:

Կարեն Կարապետյանը նախարարության առջև խնդիր է դրել՝ սահմանել հստակ ձևակերպված հաշվելի թիրախներ ըստ ոլորտային ուղղությունների: «Չափազանց կարևոր է իմանանք մեր մշակույթը և ինքնությունը:

Չափազանց կարևոր է նաև մեր մշակույթն այլ երկրներում տարածելը և մեր քաղաքացիներին այլ մշակույթներին ծանոթացնելը, որպեսզի հանդուրժողականությունը, որը բնորոշ է մեր ազգին այլ երկրում ապրելու դեպքում, սեղմվի այստեղ: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ ես չափազանց շահագրգռված եմ, որպեսզի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները հնարավորություն ունենան գնալ կինո, թատրոն, իրենց պատմությունը ճանաչեն: Այս ամեն ինչը պետք է ձևակերպել խնդիրների, նպատակների տեսքով: Եթե չենք կարողանում ձևակերպել, խնդիրը չի լուծվում», – նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է, թե գյուղական համայնքներում ազգային մշակույթի տարածման ուղղությամբ ինչ քայլեր են իրականացվում: Մշակույթի նախարարի խորհրդական Արսեն Գրիգորյանը զեկուցել է, որ այդ նպատակով 2017 թ. մեկնարկել է «Արար» խորագիրը կրող «Ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը ՀՀ մարզերում» ծրագիրը: Սահմանամերձ 13 համայնքում արդեն ստեղծվել է 13 կենտրոն, որոնցում ընդգրկված են այդ համայնքներից ընտրված մասնագետներ և շուրջ 350 երեխա անվճար հիմունքներով ներգրավված է արվեստի տարբեր ճյուղերը ներկայացնող խմբակներում՝ քանդակագործություն, նկարչություն, թատերարվեստ, խաչքարագործություն, երգ, պար, ասեղնագործություն և այլն: 2018 թ. նախատեսվում է եռապատկել կենտրոնների թիվը: Վարչապետ Կարապետյանն առաջարկել է հնարավորություններ և մեխանիզմ ստեղծել նաև մասնավոր, այդ թվում՝ արտերկրի մեր հայրենակիցներին ծրագրի տարածման գործում ներգրավելու համար:

Անդրադառնալով գերատեսչության 2018 թ. առաջնային անելիքներին՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարել է հստակ ձևակերպել Հայաստանի մշակութային քաղաքականության նպատակները. «2017 թվականն ամփոփելուց հետո 2018-ի համար կոնկրետ խնդիրներ ձևակերպեք: Ուսումնասիրեք միջազգային փորձը՝ հասկանալու համար, թե ինչ ինդիկատորներ կան, որոնք կարող են ուղեցույց լինել մեզ համար: Մենք պետք է հստակ ձևակերպենք՝ ինչպես ենք մեր քաղաքացուն մեր մշակույթը սովորեցնում, որպեսզի ինքն իրեն որպես հայ իդենտիֆիկացնի և ինչպես ենք մեր մշակույթը դրսում տարածում: Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որտեղ ապրում են իմ ընկերները, բարեկամները և երեխաները, պատկերացնում եմ, թե ինչպիսի մշակութային միջավայր կուզենայի, որ լիներ, որպեսզի իրենք ժամանակակից քաղաքացի մեծանային: Ինչպե՞ս անենք, որպեսզի իրենք այս մշակույթի հետ առնչվեն, հայ մեծանան, իրենց մեջ այդ հպարտությունը լինի, բայց նաև ժամանակակից աշխարհի հետ համահունչ լինենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում