Apple ընկերության նախկին ինժեներ Լյուկ Ջուլիան ներկայում Samsung Electronics-ում աշխատում է նոր նախագծի վրա՝ հայտնում է IDG News-ը:
Apple-ում Ջուլիան աշխատել է 10 ամիս՝ 2011-2012թթ.՝ պատասխանատու լինելով Siri-ի՝ iPhone-ի ու iPad-ի ձայնային ճանաչման համար՝ գրում է Cnews-ը:
Samsung-ում Ջուլիան հայտնվեց անցյալ տարի ու ներկայում Կալիֆոռնիայի Մենլո պարկի Open Innovation Center հետազոտական կենտրոնի փոխնախագահն է ու ավագ աշխատակիցը:
Հարավկորեական ընկերության նոր SAMI նախագիծը (Samsung Architecture for Multimodal Interactions) մասամբ նման է Apple Siri-ին:
Նախագիծը նախատեսված է տարբեր ցուցիչներից տվյալների հավաքման համար: Միևնույն ժամանակ SAMI-ն կամ SIRI-ին կապահովեն ինտերակտիվ ձայնային ղեկավարումը:
Նախագծի վրա աշխատում են շուրջ կես տարի: SAMI-ն նախատեսված է դարձնել առավելագույնս բաց հարթակ, որը հարմար կլինի ցանկացած արտադրողի համար: Ներկայում Samsung-ն այդ ուղղությամբ համագործակցում է 50 գործընկերների հետ:








































