SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը Instagram-ում հրապարակել է Tesla էլեկտրամեքենայի վերջին լուսանկարը, որը տիեզերք էր ուղարկվել Falcon Heavy գերծանր հրթիռով։
Բալագույն Tesla Roadster էլեկտրամեքենայի ղեկին եղել է Սթարմենը՝ տիեզերական սաղավարտով մանեկենը։ Մեքենայի միկրոսխեմաներից մեկի վրա գրած է եղել «Պատրաստված է մարդկանց կողմից Երկիր մոլորակում»։

«Ռոսկոսմոսը» Falcon Heavy-ի արձակումն անվանել է «լավ հնարք և պրոմոակցիա՝ ներդրողների առջև»։ Երրորդ եռամսյակում Tesla-ի կորուստները կազմել են 620 մլն դոլար։









































