Մերսիսայդի բնակչուհի Սամանտա Կալբին չի կարողանում շարժվել ամբողջ օրվա ընթացքում, և այդ ամենը մի փոքրիկ միջատի խայթոցի պատճառով՝ Իտալիայում հանգստի ժամանակ, երբ նա 15 տարեկան է եղել: Աղջիկը հիմա 29 տարեկան է, և այս ընթացքում «վառ անհատից նա վերածվել է բույսի». ամեն օր նա պայքարում է իր կյանքի համար,- գրում է Mirror-ը:

«Ինձ թվում է, որ այն ամառ ես մահացա, քանի որ սա կյանք չէ: Ընտանիքիս սիրտը կտոր-կտոր է լինում, երբ տեսնում են, թե ինչի եմ ես վերածվել: Ես փորձում եմ ուժեղ երևալ նրանց մոտ, բայց մայրս չի կարողանում նայել ինձ վրա առանց արցունքների»,- ասում է Սամանտան: Սամանտան տառապում է ցրվածությունից, գերհոգնածությունից, հիշողության կորստից, մկանային ցավերից և շնչարգելությունից: Բայց միայն այս տարի բժիշկները կարողացան նրա մոտ Լայմի հիվանդություն ախտորոշել. դա տիզերի միջոցով տարածվող արագ զարգացող ինֆեկցիոն հիվանդություն է:

Կար ժամանակ, երբ Սամանտան երազում էր մոդելավորող դառնալ և հուսադրող նամակ էր ստացել Versace-ից, բայց հիվանդությունը ամեն ինչ փոխեց նրա կյանքում: Այնուամենայնիվ, աղջիկը չի պատրաստվում հանձնվել: Նրա խոսքերով՝ նա ուզում է լրացնել բաց թողնված ժամանակը, դրա համար էլ բուժման համար բարեգործական հաշիվ է բացել: Այժմ նրան անհրաժեշտ է 65 հազար եվրո իր կորցրած առողջությունը վերագտնելու համար:











































