Saturday, 04 07 2026
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ը հետաձգեց ռեյտինգային ընտրակարգը վերացնելու նախագիծը

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը մինչև երկու ամսով հետաձգեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած նախագծի քննարկումը, որով առաջարկվում է համապետական ընտրություններն անցկացնել պարզ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով և վերացնել ռեյտինգային ընտրակարգը: Հիմնական զեկուցող, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ իրենք Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում են մեկ հիմնական փոփոխություն` ընտրություններն անցկացնել պարզ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով կուսակցության կամ դաշինքի մեկ ընտրական ցուցակով: «Մենք այս նախագիծը ներկայացրել ենք` հաշվի առնելով 2017թ. ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, որոնք իրենց բովանդակությամբ քաղաքական չէին, ինչի հիմնական պատճառը այդ ռեյտինգային համակարգն էր»,- նշեց Զոհրաբյանը:

Նա հավելեց, որ նախագծի քննարկումը հետաձգելու պայմանավորվածություն ունեն հանձնաժողովի հետ, քանի որ առաջիկայում դրան անդրադառնալու են` հաշվի առնելով նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկները:

«Կարծում եմ, որ որևէ մեկը չի վիճարկի, որ ռեյտինգային ընտրակարգը բացարձակապես ապաքաղաքականացրեց ընտրությունը, և սա կարևորագույն լուծումներից մեկը պետք է լինի ընտրական պրոցեսը կրկին քաղաքական դաշտ վերադարձնելու համար: Կրկնում եմ, որ մենք հանձնաժողովի հետ ունենք պայմանավորվածություն, որ կարճ ժամկետներում մենք կրկին կանդրադառնանք այս կարգավորմանը` հաշվի առնելով նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկները: Ես` որպես նախագծի համահեղինակ, մինչև երկու ամսով հետաձգում եմ նախագծի քննարկումը` առաջիկա 10 օրվա ընթացքում դրան կրկին անդրադառնալու պայմանով»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:

Պետական-իրավական և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ կփորձեն որոշակի ձևաչափ գտնել հարցը միասին քննարկելու համար` տեղեկացնելով որ հարցի հետ կապված նաև կառավարությունը որոշակի վերլուծություններ ունի և պատրաստում է նախագիծ: «Ես չեմ բացառում, որ մենք կունենանք մեկ միասնական նախագիծ` անկախ մեր տարբեր դիրքորոշումներից»,- եզրափակեց Թովմասյանը` հայտարարելով, որ հարցի քննարկումը հետաձգվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում