Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Հայաստանի տագնապի յոթ օրը

Գերմանիայում սեպտեմբեր ամսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո նոր կառավարություն դեռ չի ձևավորել: Սակայն այս հանգամանքն առանձնապես չի ազդում այդ երկրի ներքին կայունության կամ արտաքին հեղինակության վրա, որովհետև սահմանադրական և քաղաքական մշակույթը նախատեսում են նաև նման ֆորս-մաժորային իրավիճակներ և դրանք հաղթահարելու մեխանիզմներ: Միանգամայն այլ է վիճակը ավտորիտար երկրներում, որտեղ գործընթացները քաղաքական կամ լեգալ դաշտում չեն ու ներկամակարգային ֆորս-մաժորները կարող են հանգեցնել լուրջ ցնցումների, անգամ` հեղաշրջումների և արյունահեղության:

Հայաստանում անորոշ է մնում ոչ միայն նոր իշխանության անձնական հասցեականության հարցը, այլ նաև ռիսկեր են առաջանում այն հանգամանքով պայմանավորված, որ նախագահական համակարգից անցում է կատարվում խորհրդարանականին: Բովանդակային առումով այդ անցումն, ըստ էության, հարաբերական կամ նույնիսկ ձևական է, որովհետև Հայաստանում ներդրվող համակարգը բնույթով ոչ թե խորհրդարանական, այլ` սուպերվարչապետական է: Սա խոստովանում են նույնիսկ իշխանությանը մաս կազմող պատգամավորները:

«Ուժեղ ձեռքի» իշխանության «մշակույթը» չեզոքացում է այն հնարավոր ժողովրդավարական ռեսուրսը, որով օժտված է խորհրդարանական կառավարման համակարգը: Ընդ որում, հայաստանյան «պառլամենտարիզմը» ենթադրում է հասարակության ամբողջական օտարում քաղաքականությունից, ինչի հետևանքով բրգաձև իշխանության Առաջին դեմք վարչապետն ընտրվում է ոչ թե, այսպես կոչված, պոպուլյար կամ ուղղակի ընտրություններով, այլ` «էլիտար» խորհրդարանական քվեարկությամբ: Գործող խորհրդարանի որակը հաշվի առնելով` ակնհայտ է, որ սուպերլիազորություններով օժտված վարչապետն ընտրվելու է իշխանության կուլիսներում` նույնիսկ ֆորմալ ընթացակարգերի անտեսմամբ:

Իհարկե, փորձագետների մեծամասնության կարծիքով` սահմանադրական փոփոխությունները և դրանք ամրապնդող օրենսդրական կամ ենթաօրենսդրական կարգավորումներն հարմարեցված են Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարին: Այս վարկածն ամենահավանականն է, մանավանդ, որ համակարգային կոնսենսուսի այլ սուբյեկտ պարզապես չկա: Մյուս կողմից` գործընթացում քաղաքական և հասարակական բաղադրիչների տոտալ բացակայությունը միշտ դաշտ է բացում, այսպես կոչված, ուժային կամ արտաքին միջամտությունների համար, մանավանդ, որ Հայաստանի պետական համակարգն, ըստ էության, զուրկ է քաղաքական իմունիտետից, լեգիտիմությունից և խոցելի է թե ներքին և թե` առավել ևս, արտաքին մարտահրավերների առջև: Եթե, այնուամենայնիվ, նոր վարչապետի ընտրության հարցում Հայաստանի կառավարող էլիտան չկարողանա գալ կոնսենսուսի, ապա մեծ է հավանականությունը, որ երկրում կարող է առաջանալ անվերահսկելի, քաոտիկ վիճակ, մանավանդ, որ ապրիլի 9-ից հետո կարճ ժամանակով առաջանում է, այսպես կոչված, ինստիտուցիոնալ վակուում: Սահմանադրության 148-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ ապրիլի 9-ից հետո, յոթնօրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահը խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա առաջադրում է պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող վարչապետի թեկնածուին: Երկիրը փաստացի յոթ օր զրկված է լինում ռեալ իշխանությունից, որովհետև նոր նախագահը իշխանության առաջին դեմքը չէ, իսկ վարչապետի պաշտոնակատարը դեռ իշխանության լեգիտիմ տերը չէ:

Ապրիլյան այդ շաբաթը կարելի է պայմանականորեն անվանել Հայաստանի տագնապի օրեր, որովհետև համակարգային ճաքերի պարագայում չի բացառվում պալատական հեղաշրջման վտանգը, որը կարող է ունենալ թե, այսպես կոչված, «փափուկ» դրսևորում, երբ տարբեր ոչ քաղաքական գործոնների հետևանքով վերադասավորումներ են տեղի ունենում խորհրդարանում` 1998-ի օրինակով, թե ուժային հանգուցալուծում, ինչի օրինակը Հայաստանը նույնպես տեսել է` 1999թ-ի հոկտեմբերի 27-ին: Իհարկե, շատերը միանգամից կառարկեն այս մռայլ կանխատեսմանը` հակափաստարկ բերելով, որ Սերժ Սարգսյանն ամբողջովին վերահսկում է իրավիճակը:

Իհարկե, դա այդպես է, սակայն Սարգսյանի այսօրվա ուժը խարսխված է ոչ թե քաղաքական հեղինակության, հանրային վստահության մեծ պաշարի կամ լեգիտիմության, այլ` բացառապես իշխանության ռեսուրսի վրա և բացարձակապես պարզ չէ, թե այդ թվացյալ հզորությունից ինչ կմնա, երբ ապրիլի 9-ին նա լքի Բաղրամյան 26-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում