Երեկ Լաս Վեգասում կայացել է Շերի հերթական համերգը։ Նա, չնայած իր տարիքին, չի դադարում զարմացնել հանրությանը բեմական հագուստներով և սլացիկ ոտքերով։

Instagram-ի իր էջում Ֆիլիպ Կիրկորովը կիսվել է տեսանյութով, որը նկարահանվել է Շերի համերգի ժամանակ. «ԼԱՍ ՎԵԳԱՍ։ ՇԵՐ։ 71 տարեկան։ Անհնար է հավատալը, սակայն սա փաստ է»։
Վիրտուալ տիրույթի օգտատերերը ցնցված են Շերի տեսքից և այն բանից, թե ինչպիսի բաց զգեստներ նա կարող է իրեն թույլ տալ։











































