32-ամյա մոդել Իրինա Շեյքն իր Instagram-ում հրապարակել է լուսանկարներ նոր՝ կարե սանրածքով։ Նրա ճակատին հայտնվել է նաև կարճ մազափունջ։ Հայտնի չէ՝ մոդելը կտրե՞լ է մազերը, թե՞ կեղծամ է կրել։

Իրինա Շեյքը հաճախ է կերպարանափոխության դիմում, սակայն, որպես կանոն, նրա մազերն անփոփոխ երկար են մնում։

Թարմ լուսանկարներում Իրինան ցույց է տալիս ոչ միայն նոր սանրվածքը, այլև նշանադրության մատանին, որը նրան նվիրել է Բրեդլի Կուպերը։








































