Իսլանդիայի չորս քաղաքական կուսակցությոնների ներկայացուցիչները համատեղ օրինագիծ են ներկայացրել, որով արգելվում է մինչև տասնութ տարեկան տղաների թլպատումը՝ առանց համապատասխան բժշկական ցուցումի։ Օրինախախտներին ուզում են ազատազրկել վեց տարի ժամկետով։

Բոլոր չորս կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր սատարում են այս օրենքին և համարում են թլպատումը մարդու իրավունքների ոտնահարում, իսլանդական խորհրդարանում, որի անդամների ընդհանուր քանակը 63-ն է, 46% են կազմում։
Օրինագծի հեղինակները պնդում են, որ տղամարդկանց թլպատումը պետք է համարվի օրենքի խախտում, ինչպես դա 2005 թվականին արվեց կանանց թլպատման համար։ Այլ եվրոպական երկրներում նույնպես ակտիվորեն քննարկում են թլպատումը հակաօրինական ճանաչելու հնարավորությունը։






































