Երկու քույրեր մահացու ծեծել են իրենց 3-ամյա եղբորը այն բանի համար, որ նա կեքսը մենակն է կերել։ Գլենդրիա Մորիսը և նրա քույրը՝ Լաշիրլին սպանել են տղային իրենց տանը՝ Ատլանտայում։ Երեխաներն ապրել են սարսափելի պայմաններում. տանը վխտել են խավարասերները և միշտ ուտելիքը չի բավականացրել։ Ըստ հետաքննության տվյալների՝ Գլենդարիան, ով երեխայի խնամակալն է եղել, պարզապես խփել է նրան, սակայն Լաշիրլին որոշել է խփել սոված երեխայի գլխին բեյսբոլի ծեծանով։ Սկզբում աղջիկները պնդել են, որ տղան խեղդվել է կեքսից, դրա համար էլ ստիպված են եղել նրան արհեստական շնչառություն տալ։ Հետո նրանք փոխել են իրենց ցուցմունքները, ասելով, որ նրանք կարողացել են կոկորդում մնացած կտորը հանել և երեխան դրանից հետո շնչել և խոսել է։

Քույրերին սպանության մեղադրանք է առաջադրվել և եթե նրանք մեղավոր ճանաչվեն, նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։











































