Այսօր Արարատ քաղաքում մեկնարկած քաղաքապետի ընտրությունները բնականոն ընթացք են ունեցել թիվ 18 ընտրատարածքի թիվ 5-րդ տեղամասում: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց ընտրատեղամասի շտաբի նախագահ Սամվել Ղազարյանը, օրվա ընթացքում միջադեպեր չեն գրանցվել: Նա նշեց, որ օրվա ընթացքում միջադեպեր չեն գրանցվել, որ թեև ընտրության ավարտին մնացել է երկուսուկես ժամ, քվեարկությանը մասնակցել է 1000 ընտրող, երբ ընտրողների ընդհանուր թիվն այդ տեղամասում 1700 է: Նրա հաշվարկներով՝ մինչ օրվա ավարտ ընտրատեղամասում կքվեարկի 1300 ընտրող:
Շտաբի ղեկավարի գնահատմամբ՝ ընտրությունը և քաղաքացիների մասնակցությունը սպասվածից ավելի լավ է եղել:
Նշենք, որ Արարատում քաղաքապետի պաշտոնի համար մրցում են ԲՀԿ-ից Սամվել Բարսեղյանը, որն աշխատում է «Արարատցեմենտ» գործարանում՝ որպես արտադրության պետ, և ՀՀԿ-ից՝ Հայկ Հայկյանը:








































