Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Ապրել առանց ճակատագիր

Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում առավելապես վերջին ամիսներին վկայում են մի բանի մասին՝ Հայաստանի իշխանության ճակատագիրն ընդհանրապես անհայտ է, թե ինչից է կախված: Նույնիսկ կարելի է կասկածել, որ Հայաստանի իշխանությունը ճակատագիր ունի: Ճակատագիր ունեցողը, կամ նա, ով գիտե, որ կա, կարող է լինել այդպիսի բան` ճակատագիր, չի կարող լինել այդպես անմեղսունակ, ինչպես որ Հայաստանի իշխանություններն են: Ճակատագիր ունեցողը մի քիչ վախ է ունենում, մի քիչ զգուշություն, մի քիչ կասկածում է իր քայլերի վրա, մի քիչ լսում է ուրիշներին: Հայաստանի իշխանության պարագայում այդ ամենը չկա: Հայաստանի իշխանությունները վախ չունեն, ուրիշին լսելու կամք չունեն, սեփական քայլերին կասկածելու ուժ չունեն, զգույշ լինելու շանս չունեն:

Այդ ամենի բացակայության պատճառն էլ հենց այն է, որ Հայաստանի իշխանությունը ճակատագիր չունի: Իսկ դրա հետևանքն էլ այն է, որՀայաստանը ներքին ու արտաքին պարտքեր ունի ու շարունակում է պարտքեր կուտակել: Այդ պարտքերը այն վճարն են, որ մենք տալիս ենք Հայաստանի իշխանության առանց ճակատագիր կյանքի համար: Մինչդեռ այդպիսով մենք խաղում ենք երկրի, պետության, մեր երեխաների ճակատագրի հետ: Ժամանակը չէ՞, արդյոք, լրջորեն մտածել այդ մասին, քանի մեր արտաքին պարտքը չի կազմել մեր ՀՆԱ 100 տոկոսը, քանի դեռ մենք կարող ենք ինչ-որ չափով պահել ինքներս մեզ, տեր լինել ինքներս մեր ճակատագրին:

Պետք է բոլորը հասկանան ու գիտակցեն, որ առանց ճակատագիր իշխանությունն ապրում է ժողովրդի, քաղաքացիների ու պետության ճակատագրի հաշվին: Վստահաբար կարելի է ասել, որ դա չի բավարարում Հայաստանի Հանրապետության ոչ մի բանական քաղաքացու: Բայց այդ դեպքում տրամաբանական հարց է առաջանում, թե ինչո՞ւ են քաղաքացիները հանդուրժում այդ իրականությունը: Ինչո՞ւ են նրանք դժգոհում առավելապես խոհանոցներում կամ ծխարաններում, կամ բակերում նարդի խաղալիս, այն էլ` եթե համոզված են, որ մոտակայքում որևէ անծանոթ ականջ չկա:

Այդ հարցին պատասխանելու շատ փորձեր են կատարվում մեզանում, բայց անկախ պատասխանի արդյունավետությունից և ընդգրկումից, միևնույն է, խնդիրը շարունակում է մնալ և մեծանալ, մեծանալ ու խորանալ: Իսկ ճակատագիրը` հասարակության և պետության ճակատագիրը, համառորեն շարունակվում է կիսվել, մաս-մաս լինել, սնուցել ավազակապետական համակարգը, մինչև երևի վերջանալը, որ ժողովուրդն էլ այլևս ճակատագիր չունենա և չվախենա այլևս, չկասկածի իր քայլերին, չլսի այլոց, չզգուշանա ոչնչից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում